Ժողովուրդ. Վարդան Սեդրակյան, դու ես պատվիրատուն. ձերբակալվածի զոքանչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պարույր Հայրիկյւսնի դեմ իրականացված մահափորձը կատարելու կասկածանքով ձերբակալված Սամվել Հարությունյանի և Խաչատուր Պողոսյանի գործը գնալով նոր երանգներ է ստանում: Խաչատուր Պողոսյանի զոքանչը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում վստահեցրել է, թե մահափորձի պատվիրատուն ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն է, որն իրենց հարևանն է: “Հիմա Վարդան Սեդրակյանը փրփուրներից է կախվում և Խաչիկին է վարկաբեկում, ասում է, թե Խաչիկը սա է, նա է: Այո, Խաչիկը ամեն ինչ է, բայց ոչ մարդասպան: Դա քո ձեռագիրն է, Վարդան Սեդրակյան, դու ես պատվիրատուն”,-ասել է ձերբակալվածի զոքանչը: 
Վարդան Սեդրակյանը, սակայն, չի ցանկացել մեկնաբանել այդ խոսքերը: “Ես ինչ-որ մեկի հարազատների ասածը չեմ մեկնաբանում, դրա համար կա համապատասխան ծառայություն”:

Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս