Որ դեպքում է տեղի ունենալու ընտրությունների երկրորդ փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին հարց ուղղեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նախ հիշեցրեց, որ իրենք հանձնաժողովի անդամների հետ օրեր առաջ մոտ երեք ժամ քննարկում են ունեցել:

«Մեզ բաժանված տեքստում կա երկրորդ փուլ և կայուն մեծամասնություն, դա հանվելո՞ւ է նախագծից, թե ոչ», – նշեց նա, հավելելով, որ կան մտահոգություններ`  հավաքների ազատության սահմանափակման հետ կապված:

Ի պատասխան Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ խորհրդակցությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների հետ խոսել են ու այս  հարցի շուրջ եկել պայմանավորվածության:

«Եթե բնականոն ճանապարհով կայուն պառլամենտական մեծամասնություն չի ձևավորվում ` կոալիցիա կազմելով, ապա կարող է Ընտրական օրենսգիրքը նախատեսել ընտրությունների երկրորդ փուլ: Կարող է, դա չի նշանակում` պարտադիր է: Այս տեքստում դուք չեք տեսնելու փոփոխություն այնքան ժամանակ, քանի դեռ նախագահի ներկայացուցչի ելույթից հետո չբաժանվի նախագծի նոր տեքստը», – նշեց նա:




Լրահոս