
Հանրապետության հրապարակում նստացույցը շարունակող «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունն այսօր երեկոյան հանրահավաք կանցկացնի: Armlur.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Վահագն Լևոնյանը նշեց, որ այլ գործողություններ չեն նախատեսում:
«Այսօր երեկոյան նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում: Այլ գործողություններ այս պահի դրությամբ նախատեսված չեն»,- ասաց Վ. Լևոնյանը:
Նշենք, որ հավաքի կազմակերպիչները ավելի վաղ իրազեկում էին ներկայացրել քաղաքապետարան, որն ընդունվել էր ի գիտություն: