Թբիլիսիում զանգվածային ցույցեր են կանխատեսվում. էլէներգիայի սակագինը բարձրացվել է մեկ երրորդով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիում էլեկտրաէներգիայի սակագինը «Թելասի» ընկերության բաժանորդների համար բարձրացել է միջինը 3.3 թեթրիով, գրում է sputnik-georgia.ru-ն։

Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները կարծում են, որ աշնանը Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր կմեկնարկեն ընդդեմ մայրաքաղաքում էլէներգիայի սակագնի թանկացման:

«Թելասի» էներգետիկ ընկերությունը, որը պատկանում «Ինտեր ՌԱՕ»-ին, Թբիլիսիի բնակիչների համար 3-4 թեթրիով, այսինքն մոտավորապես մեկ երրորդով բարձրացրել է էլէներգիայի սակագինը: Ընդ որում «Թելասի» ընկերությունը դժգոհ է ընդունված որոշումից ու սակագնի ավելի մեծ  բարձրացում է պահանջում:
«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Նիկա Մելիան նաև չի բացառել, որ «աշնանը կսկսվի թբիլիսցիների զանգվածային բունտը»:  Նրա խոսքով՝ այս ամենի պատճառը երկրիս ներկայիս իշխանությունների վարած սխալ քաղաքականությունն է:




Լրահոս