Գողություն` սրճարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.50-ին, Ճանապարհային ոստիկանության և Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Կարեն Թ.-ին և հրավիրել 1990 թ. ծնված Լիլիթ Ե.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Իսահակյան փողոցի թիվ 38 հասցեում գործող սրճարանում, աթոռի վրայից, Կարեն Թ.-ն գողացել էր Լիլիթ Ե.-ի պայուսակը, որի մեջ եղել էր 210 դոլար, 13.000 դրամ և նույնականացման քարտ:
Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

 




Լրահոս