Պարզվում է` ոչ միայն նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն է բավականին օդիոզ ֆիգուր, այլև նրա հետ “փոխկապակցված” անձինք` “Միտք” կենտրոնի երբեմնի ներկայացուցիչ Էդգար Հելհելյանը, որն էլ իր հերթին “փոխկապակցված” է եղել ԱՊՀ երիտասարդական խորհրդի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանի հետ: Վերջինս ժամանակին մեզանում մեծ աղմուկ հանած պուտինյան ակումբների ճարտարապետն էր, թե ինչ եղան այդ ակումբները, ոչ մեկին հայտնի չէ, սակայն այն ժամանակ երիտասարդներին պուտինյան գաղափարներն ու թեզերն էին ուսուցանում: Նիկողոսյանը համարվում է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Վ. Կովալենկոյի “լյուբիմչիկը”, դեսպանատանն ասում են` Նիկողոսյանը “օսոբո պրիբլիժյոննո կ իմպերատորու”, ասել է թե` Կրեմլին մոտ կանգնած անձնավորություն է. նա է Կրեմլին տեղեկացնում, թե Հայաստանում ինչ հսկայական գաղափարական աշխատանք են իրականացնում ռուսական “գիծը” պահպանելու համար: Ի դեպ, վերջինս ժամանակ առաջ հայաստանյան մոտ 12 կայքերի “կուրատորն” էր, վարում էր դիվանագիտական համարներով “էս կլասի” “Մերսեդես”, որի վրա տեղափոխել էր իր “Ջի կլասի” “Մերսեդեսի” 0410-02 դիվանագիտական համարները, որոնք տրվում են դեսպանատան “տեխնիկական” աշխատողներին:
Հրապարակ. Վարդան Սեդրակյանի շրջապատը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ