
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն արդեն եղել են Բերքաբեր, Ներքին Ծաղկավան և Սևքար սահմանամերձ համայնքներում:
«Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների: Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կամպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում: