Ստամբուլում հրապարակվող «Ակօս» պարբերականի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը կրկին հետաձգվել է: Այս մասին հայտնում է Todays Zaman պարբերականը:
Թերթը նաև տեղեկացնում է, որ դատավարության հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: Ըստ աղբյուրի՝ Դինքի սպանության հետ առնչություն ունեցող կարևոր համարվող տեսագրություն է հայտնվել, որը դեռևս դատարանին չի ներկայացվել:
Հավելենք, որ երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ «Հրանտ Դինքի ընկերներ» խումբը դատարանի առջև բողոքի ցույց է անցկացրել՝ պահանջելով բացահայտել Դինքի սպանության իրական պատասխանատուներին: