Երեկ “Ժողովուրդ”-ի խմբագրություն է զանգահարել Հրազդան քաղաքի մի բնակչուհի ու հայտնել, որ ՀՀԿ-ի շտաբից իրենց կանչում են ու անձնագրի տվյալներ պահանջում: “Ժողովուրդ”-ի զրուցակիցը նշել է, որ ինքը չի ցանկանում` հրապարակվի իր անուն-ագգանունը, քանի որ վախենում է հետագայում խնդիրների առաջ կանգնելուց: Հրազդանի բնակչուհին նշել է, որ ՀՀԿ շտաբում իրենց ասել են, որ մեկ ձայնի համար 30 հազար դրամ գումար են տալու: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանից: “Այդպիսի բան չկա, ես միանշանակ ասում եմ, էսօր կարող ա հազար տեսակի բան զանգեն ասեն, տենց խնդիր չկա: Մենք էլ ոչ էլ փող ենք բաժանելու, ասեմ քեզ, տենց խնդիր չկա”,-ասել է քաղաքապետը:
Ժողովուրդ. Հրազդանում իշխանության օգտին մեկ ձայնն արժե 30 հազար դրա՞մ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ