Մատենադարանի ողջ ունեցվածքը տարհանելու նախավարժանք է իրականացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հանրապետությունում իրականացվում է «Շանթ 2015» զորավարժությունը:

Քիչ առաջ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Մատենադարանի աշխատակազմն իր ողջ ունեցվածքը տարհանելու ուսումնական նախավարժանք է իրականացրել: Նույն գործընթացը կատարել է նաև ՀՀ պետական պատկերասրահը:

Ա. Հովհաննիսյանի փոխանցմամբ, Երևանի «Էրեբունի» Բկ-ում 100, Արտաշատի քաղաքային հիվանդանոցում 50 լացուցիչ մահճակալ է տեղադրվել՝ վիրավոր զինվորներին տեղակայելու համար: Որոշակի գործառույթների ուղիղ ղեկավարումը զորավարժանքի սցենարի համաձայն՝ տրվել է ՏԿԱԻՆ-ին և ՀՀ զինված ուժերին: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ հատկապես ուժային կառույցները ենթարկվում են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին:

 




Լրահոս