Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ նիստերի դահլիճում նստածներից մեկը սկսեց բղավել և վատաբանել նախագծում առկա միասեռ ամուսնություններն օրինականացնելու մասին դրույթը: Դա եղավ այն ժամանակ, երբ հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը ներկայացնում էր ընտանիքի մոդելը:
«Խոսում եք ընտանիքից, բայց միասեռական ամուսնություն եք թույլ տալիս»,-բղավեց նա:
«Եթե բղավում եք, չի նշանակում, որ ճիշտ եք: Մատն էլ իջեցրեք, եթե եկել եք այստեղ լսելու և չհասկանալու, դա ձեր խնդիրն է»,- ի պատասխան նշեց Հրայր Թովմասյանը:
«Էս ո՞վ ա սա, ոստիկաններին կանչեք, թող հանեն»,- հավելեց նա ու շարունակեց իր խոսքը: