ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները Երևանում են` մասնակցելու «Շանթ-2015» զորավարժություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ-ում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը:

Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Նշենք, որ զորավարժությունների շրջանակում կլինեն տագնապներ, տարհանումներ և այլն դրություններ:




Լրահոս