ԲՀԿ-ին հետաքրքրում է` կառավարությունը կաշկանդված լինելո՞ւ է, թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Սահմանադրությամբ Կառավարությունն ազատվա՞ծ է իր գործառույթներն իրականացնելու կաշկանդվածությունից: Այսօր սահմանադրակիան բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նման հարցադրումով հանդես եկավ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Սահմանադրության գործող փաստաթղթում հստակ գրված էˋ Կառավարությունը չի կարող իրականացնել գործադիր իշխանությանը բնորոշ իր գործառույթները, որովհետև կաշկանդված է, ըստ էության, նախագահի ինստիտուտով: Այս նոր նախագծով ազատվա՞ծ է, եւ ընդհանրապես որևէ այլ ինստիտուտով կաշկանդված լինելո՞ւ է, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց նա:

Վարդան Պողոսյանն ընդգծեց, որ դա կարելի է տարբեր կերպ մեկնաբանել. «Ազատագրված է այնքանով, որ ՀՀ նախագահը կառավարության գործունեությանը խառնվելու իրավունք չունի: Նախագահը հետևելու է խաղի կանոնների պահպանմանը միայն հստակ սահմանաված լիազորությունների միջոցով, որոնք սպառիչ տրված են Սահմանադրության տեքստում: Եթե կառավարության գործունեության արդյունքում առաջանում են իրավական ակտեր, որոնք հակասում են Սահմանադրությանն, ապա այս դեպքում ՀՀ նախագահը միջամտելու իրավունք ունի նաեւ Սահմանադրական դատարան դիմելու միջոցով», – նշեց նա:




Լրահոս