Մենք որևէ մեկին չենք համոզում, մենք փորձում ենք իրավիճակ ստեղծել, որպեսզի մեզ ներկայանալի դարձնելով իրենց իմիջը բարձրացնեն: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` «ոչ»-ի ճակատին միանալու հայտարարությանը, այս մասին նշեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
«Ոչ արտահայտություն չկա, դա չէ-ն է, իսկ չէ նշանակում է ոչ էական», – նշեց նա:
Նա հավելեց` ինքը չի ասել, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լինելու է սեպտեմբերին, այլ նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին Ազգային ժողովը կավարտի Սահմանադրության նախագծի քննարկումը: