Քոչարյանը չունի այնքան ուժեղ թիմ, որ պայքարի սահմանադրական բարեփոխումների դեմ. ԱԺ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոբերտ Քոչարյանը չունի այնքան ուժեղ թիմ, որ պայքարի սահմանադրական բարեփոխումների դեմ: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի հնարավոր վերադարձին և «ոչ»-ի պայքարին միանալուն, այս մասին նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Ռոբերտ Քոչարյանը դեռևս որևէ հայտարարություն չի արել: Դեմ լինելը դա դեռ չի նշանակում, որ միանում է «Ոչ»-ի պայքարին: Որպես պատմական դեմք` Ռոբերտ Քոչարյանը բավականին ուժեղ է, բայց քաղաքացիական հասարակության և քաղաքական դաշտում ուժեղները ուժեղ թիմ են ունենում: Չէ, բայց չեմ կարծում, որ նա ուժեղ թիմ ունի»,- նշեց Գալուստ Սահակյանը:

Այն դիտարկմանը, որ  Քոչարյանը կարծում է, որ ՀՀԿ-ականները կարող են միանալ իրեն, Սահակյանն արձագանքեց. «Չգիտեմ` լամ, թե ցավամ, որ բոլորը իրենց և՛ հզորությունը, և՛ թուլությունը կապում են ՀՀԿ-ի հետ»:




Լրահոս