Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հայտարարել է, որ ցանկանում է ապրել Բելառուսում, քանի որ մեծ համակրանք է տածում այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ:
«Այժմ ես ապրում եմ Իտալիայում: Մոտ ապագայում կտեղափոխվեմ Բելառուս, կապրեմ գյուղացիների կողքին, քանի որ այդպես գեղեցիկ է, և նախագահը լավ մարդ է»,-Դեպարդյեն խոստովանել է Le Figaro ֆրանսիական թերթին:
Դերասանը նաև հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս Եվրոպայի զարգացման ճանապարհները, ներկայիս եվրոպացի առաջնորդները, ինչպես նաև ներգաղթյալների ու ֆերմերների հանդեպ ԵՄ վերաբերմունքը:
Հիշեցնենք, որ Դեպարդյեն Բելառուս էր այցելել հուլիս ամսին: