ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Վրացական համարանիշներ ունեցող վարորդները բունտ են անում, ինչու՞ Հայաստանում  չի էժանանում ավտոմեքենաների  մաքսատուրքը:  Ինչքա՞ն է կազմում Վրաստանում մաքսատուրքը, թող դա գործի նաեւ Հայաստանում:  Ինչո՞վ է բացատրվում դա:Օնիկ Մեհրաբյան,  60 տարեկան, վարորդՊԱՏԱՍԽԱՆ. Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներ ունեցող վարորդների դժգոհությունները կապված են «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմին վերաբերող օրենսդրական փոփոխության հետ, որի վերաբերյալ մանրամասն պարզաբանումը տեղադրված է ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում (www.customs.am): Ինչ վերաբերում է ավտոմեքենաների մաքսազերծման համար գործող դրույքաչափերի փոփոխման Ձեր առաջարկին, ապա դա օրենսդրական փոփոխություն է ենթադրում, ինչն արդեն ՊԵԿ-ի իրավասության շրջանակներում չէ, քանի որ Կոմիտեն օրենք ընդունող մարմին չէ, այլ միայն կատարող: ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշուշտ, չի կարելի չնկատել, որ Հայաստանի պետական մարմիններում  հաջողությամբ են կատարում «փոխանցումները»:  Մեկը մյուսի վրա պատասխանատվությունը  գցելով`  ի վերջո հարցին լուծում չեն տալիս: Բայց ցավալի է, որ ՊԵԿ-ը հասարակության ցասման դեմ այդպիսի անհեթեթ պատճառաբանությամբ է փորձում չքմեղանալ.  մենք կատարող ենք:  Իհարկե, դուք կատարող եք, բայց միաժամանակ Աստված մարդուն օժտել է մտածելու ընդունակությամբ:  Այսինքն` եթե ՀՀ կառավարությունը տեսնում է, որ ժողովրդի համար խնդիրներ են առաջանում, նրան օրենքով վերապահված է իրավունք` օրենսդրական փոփոխություններ հեղինակելու:  Ինչո՞ւ չի անում, այ, սա է ամբողջ խնդիրը: Թեեւ հետեւելով ՀՀ կառավարության գործելաոճին, պետք է ընդգծենք, որ նրանց պարզապես ձեռք չի տալիս մեքենաների մաքսավճարները  իջեցնելը,  քանի որ այդ դեպքում կպակասի իրենց «փայը»:




Լրահոս