Ադրբեջանը հակասական տեղեկություններ է տարածում. միևնույն զինվորը մահացել է և՛ զինադադարի ռեժիմի խախտման, և՛ զենքով անզգուշությամբ վարվելու հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ԶԼՄ-ները սկսել են հակասական տեղեկություններ տարածել: Որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ հայտնում են, որ զինվոր Օրուջևա Սամիրա Դադաշ օղլուն զոհվել է զինադադարի ռեժիմ խախտման հետևանքով:

Իսկ արդեն ավելի ուշ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում կատարելով Պաշտպանության նախարարության կայքին, հայտնում է, որ Օրուջևը վիրավորվել է ոչ թե հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, այլ «զենքի հետ անզգուշաբար վարվելու»:

Չնայած ցուցաբերված առաջին բուժօգնությանը, նրան փրկել չի հաջողվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:




Լրահոս