Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները:
2015թ.-ին նախատեսված ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կվերանորոգվի 79447 քմ հարթ և 45579 քմ թեք տանիք: Գործընթացը կիրականացվի 1501 շենքում: Արդյունքում կփոխվեն թեք տանիքների ազբոշիֆերներն ու թիթեղները, իսկ հարթ տանիքները կպատվեն իզոգամով: Ծրագրի մեկնարկից մինչ օրս արդեն իսկ վերանորոգվել է 52234 քմ հարթ և 27383 քմ թեք տանիք: