
Մեծ Բրիտանիան պատրաստ է ընդունել հազարավոր փախստականների Սիրիայից: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հաղորդում է BBC-ն:
Քեմերոնի հայտարարության համաձայն՝ Բրիտանիան «բարոյական պատասխանատվություն» է կրում նրանց հանդեպ, ովքեր անտուն են մնացել սիրիական կոնֆլիկտի արդյունքում:
Ընդ որում, Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ փախստականներին կընդունեն բացառապես ՄԱԿ-ի ճամբարներից, որոնք տեղակայված են Սիրիայի սահմանի մոտ: Այսպիսով, վերջինիս որոշումը չի անդրադառնա արդեն իսկ Եվրոպայում հայտնված ներգաղթյալների վրա:
Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Բրիտանիան կընդունի 4 հազարից ավելի փախստականի, քան թե պլանավորում էր նախկինում: