Թուրքիան անհրաժեշտության դեպքում զորքեր կմտցնի Սիրիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է մանդատը մեկ տարով երկարաձգելու օգտին, որը թույլ է տալիս զորքեր մտցնել Սիրիա և Իրաք, գրում է mignews.com-ը:

Որոշումն ընդունվել է՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ պայքարի հարցով ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայում իր դերի ակտիվացումից մեկ շաբաթ անց:

Կոալիցիայի կործանիչների համար ՆԱՏՕ անդամը բացել է իր օդային բազաները հուլիսին, որից հետո առաջին անգամ մասնակցել Սիրիայի հյուսիսում սուննիթական խմբավորումների դեմ համատեղ հարվածներին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիան, չնայած նրան, որ ունի ՆԱՏՕ-ում թվով երկրորդ խոշորագույն ցամաքային զորքերը, պետությունը բազմիցս նշել է, որ մտադիր չէ ցամաքային զորքեր մտցնել Սիրիա, եթե չառաջանա ազգային անվտանգության հստակ սպառնալիք:




Լրահոս