Միջազգային ռազմական համագործակցությունը շարունակում է զարգանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է զարգացնել միջազգային ռազմական համագործակցությունը գործընկեր երկրների հետ:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության եւ Բուլղարիայի, Լեհաստանի, Լիտվայի եւ Չեխիայի պաշտպանության նախարարությունների միջազգային համագործակցության համար պատասխանատու համապատասխան կառույցների միջեւ ստորագրվել են 2013 թվականի երկկողմ համագործակցության պլանները:
Նշված փաստաթղթերով նախատեսվում է 2013 թվականի ընթացքում ՀՀ ԶՈՒ սպաների կրթության ու վերապատրաստման դասընթացներ, փորձի փոխանակման միջոցառումներ ՀՀ զինված  ուժերում իրականացվող բարեփոխումներին առնչվող ոլորտներում` ռազմական կրթություն, ռազմական արդյունաբերություն, զինված ուժերին առնչվող իրավական ընթացակարգեր, ռեսուրսների պլանավորում եւ այլն, ինչպես նաեւ կողմերի միջեւ քննարկումներ պաշտպանական քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ:




Լրահոս