Ներմուծվում է սահմանադրական օրենքի ինստիտուտ, որը կարգավորումների համակարգ է. Արծվիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պետք է ներկայացնել առարկայական առաջարկներ, որպեսզի գտնվեն երկրի  առջև ծառացած մարտահրավերների լուծման բանալիները: Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորի խոսքով, հիմք է դրվում Սահմանադրության մեկնաբանման ինստիտուտին, որը մինչ այս չէր եղել և ներմուծվում է սահմանադրական օրենքի ինստիտուտը, որն էական կարգավորումների համակարգ է:

«Եթե մենք շատ ավելի մասնագիտական քննարկումներ ծավալենք, ապա նրանք, ովքեր առարկայնորեն են դեմ, անպայման կողմ կլինեն այս փոփոխություններին», – եզրափակեց նա:




Լրահոս