Վայրեր, որտեղ արգելված է սելֆի անել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սելֆիների և սելֆիի ձողերի հանրաճանաչությունն օրեցօր աճում է: Այսօր դրանք կարող են անհարմարության և նույնիսկ ավելի լուրջ խնդիրների պատճառ հանդիսանալ: Այդ իսկ պատճառով, մի շարք ազգային պարկերում և զբոսայգիներում սելֆիի ձողի օգտագործումն ու սելֆի անելն արգելված է:

Նյու Յորք, սելֆի վագրերի հետ

1

Ամերիկյան Նյու Յորք նահանգում սելֆիի արգելման նոր օրենքն ընդունվել է սոցցանցերում վագրերի, առյուծների հետ մեծ քանակով սելֆիների հրապարակումից հետո:

Պամպլոնա, Իսպանիա

2

Իսպանական կառավարությունն արգելել է սելֆին՝ ցուլերի վազքի ժամանակ բազմաթիվ մահերից խուսափելու համար: Ցուլերի վազքի ժամանակ սելֆի անելու համար ոստիկանությունը կտուգանի մոտ 2000 եվրոյի չափով:

Տահո լիճ, ԱՄՆ

3

Տահո լիճ այցելող զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում լուսանկարվել վայրի բնության պայմաններում: Նրանցից շատերը փորձում են լուսանկարվել արջերի ֆոնին՝ չմտածելով, որ վայրի կենդանին կարող է արգեսիվորեն արձագանքել և հարձակվել:

Իրան

4

Իրանում ֆուտբոլային ակումբների անդամներին, մարզիկներին և ֆուտբոլիստներին արգելված է լուսանկարվել երկրպագուների հետ:

Մեքքա, Սաուդյան Արաբիա

5

Ամեն տարի միլիոնավոր ուխտավորներ են մեկնում Մեքքա՝ մուսուլմանների հոգևոր կենտրոն: Նրանց ինքնարտահայտման կոչ են անում, սակայն ոչ սելֆիի միջոցով: Խորհուրդ չի տրվում օգտվել բջջային հեռախոսներից, առավել ևս սելֆի անել աղոթքի ժամանակ:

Հարուպ, Ֆրանսիա

6

Ֆրանսիայի հարավում գտնվող լողափում պաշտոնապես արգելված է սելֆի անել: Չնայած այս արգելքին՝ լողափում կան որոշակի վայրեր, որտեղ թույլատրվում է սելֆին:

Հարավային Կորեա

7

Հարավային Կորեայում սելֆին թույլատրվում է, սակայն կառավարությունը խստորեն հետևում է սելֆիի ձողերի վաճառքին: Սելֆիի ձողերն այստեղ համարվում են «հաղորդակցման սարքավորումներ», որոնք պետք է համապատասխանեն տեխնիկական պահանջներին և հավաստագիր ունենան:

Մեծ Բրիտանիա, քվեարկության խցիկներ

8

Մի շարք երկրներում որոշ մարդիկ լուսանկարվում են քվեարկության համար նախատեսված խցիկներում: Օրինակ, Նիդեռլանդներում նույնիսկ խրախուսվում է քվեարկության գործընթացի լուսանկարահանումը: Իսկ Մեծ Բրիտանիայում, ՀԱՀ-ում և Բելգիայում  այն արգելված է: Արգելքի խախտման դեպքում 6 ամսվա ազատազրկում է սպառնում և 5000 եվրո տուգանք:

Դիսնեյլենդ

10

Սելֆիի սիրահարների համար Դիսնեյլենդը համարվում է աշխարհի ամենաանհաջող վայրը:  Սելֆիի ձողերը շատ հաճախ առողջական և անվտանգության հետ կապված խնդիրներ են առաջացնում:

 




Լրահոս