Մայր Աթոռում սկսվել է Տեառնընդառաջի տոնակատարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` փետրվարի 14-ին, Հայառաքելական սուրբ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը:
Մայր աթոռից հայտնում են, որ տերունական տոնի սկիզբն ազդարարվել է փետրվարի 13-ի երեկոյան: Էջմիածնի Մայր տաճարում երեկոյան ժամերգության ավարտին, Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է նախատոնակի արարողություն եւ անդաստանի կարգ:
Արարողության ավարտին Գարեգին Բ-ն Մայր տաճարի Իջման սուրբ Սեղանի կանթեղից վառած մոմով` Քրիստոսին խորհրդանշող լույսը փոխանցել է հավատացյալներին:
Այնուհետեւ Մայր Աթոռի շրջափակում, հարյուրավոր ուխտավորների ներկայությամբ վառվել է Տեառնընդառաջի ավանդական խարույկը, իսկ Գեւորգյան hոգեւոր ճեմարանի սաները հանդես են եկել շարականների եւ ազգային երգերի կատարումներով:




Լրահոս