Քննարկվում է ՈԱԱԿ 2016-2020թթ. ռազմավարական ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր հիմնադրամի աշխատակազմի, Հոգաբարձուների խորհրդի, Հավատարմագրման հանձնաժողովի և փորձագետների մասնակցությամբ քննարկվեցին կենտրոնի  2016-2020թթ.  ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունները: Հանդիպումը վարում էր  ՈԱԱԿ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը:

Միջոցառման սկզբում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ներկա  ռազմավարական ծրագրի հիմնական դրույթներին, ապա ներքին շահակիցների մասնակցությամբ քննարկվեց, թե անցած 5 տարիների ընթացքում հիմնադրամը որքանով է իրականացրել իր առջև դրված նպատակներն ու խնդիրները: Այնուհետև վեր հանվեցին ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքում բացահայտված խնդիրները, օրենսդրական բացերը, քննարկվեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Ռազմավարական ուղղությունները որոշելիս, ի թիվս այլ հարցերի,  քննարկվեցին նաև հանրային վստահության ամրապնդմանն միտված քայլերը, ինչպես նաև ՈԱԱԿ դերակատարության մեծացման հնարավորությունը  ՀՀ տարածքից դուրս: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ հիմնադրամի  դերակատարության մեծացումը տարածաշրջանում  կբարձրացնի  վստահությունը հայաստանյան բարձրագույն  կրթական համակարգի նկատմամբ, ինչն էլ իր հերթին կնպաստի  օտարերկրյա ուսանողների հոսքի աճին  դեպի հայաստանյան բուհեր:

Առաջիկայում ՈԱԱԿ ռազմավարական ուղղությունները կքննարկվեն նաև արտաքին շահակիցների հետ, որից հետո համապատասխան աշխատանքային խմբեր կձևավորվեն`ռազմավարական ծրագիրն ամբողջացնելու համար:




Լրահոս