«Այս աղմուկը բարձրացվել է, որպեսզի ոճաբանները փող աշխատեն». հայտնիները վրդովված են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Skandalist անունով բլոգերը կազմել է մի տասնյակ, որում ընդգրկել է այն հայ հայտնիներին, որոնք, իր համոզմամբ, ունեն ոճաբանի կարիք, թեեւ նրանցից ոմանց, ըստ բլոգերի, անգամ ոճաբանները չեն «փրկի»: Այսպես ասած՝ «վատագույն տասնյակում» ընդգրկված հայտնիների թվում են նաեւ կրկեսի արտիստ, ակրոբատ Թինա Քեյը եւ հաղորդավարուհի Դինա Ակոպովնան:

Skandalist-ը կարծիք է հայտնել, որ Թինան փայլփլուն շորերի սիրահար է, եւ դրանք մշտապես շատ սխալ է համադրում: Նա, ըստ բլոգերի, շպարվում է նույն սկզբունքով` այնպես, որ փայլը դեմքին հնարավորինս շատ լինի:

tina

Թինա Քեյը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս քննադատություններին,  նշեց,  որ ինքն այնպիսի արտիստ է,  որն անընդմեջ փոխում է իր ոճը.  «Ես պարում եմ ամենատարբեր ազգերի պարեր, երգում ամենատարբեր ազգերի երգեր, հետեւաբար, իմ ոճը մշտապես փոխվում է: Իսկ, առհասարակ, ես մշտապես օգտվում եմ ամենալավ բուտիկներից, կրում եմ բրենդային հագուստներ եւ չեմ հիշում մի օր, որ մարդիկ չհիանան իմ հագուստով կամ սանրվածքով ու դիմահարդարմամբ»,-ասաց նա:

Խոսելով այն մասին, թե իբր ինքը փայլուն շորերի սիրահար է, Թինան ընդգծեց. «Իսկ ինչո՞վ է տարբերվում արտիստը սովորական մարդկանցից, դուրս եկեք փողոց եւ տեսեք, որ այնտեղ քայլող մարդիկ անգամ փայլուն զգեստներ են կրում, այդ դեպքում արտիստն ինչո՞ւ չպետք է հագնի դրանցից»:

textim_1344324018_6042025_ts1344324048

Պարուհին անգամ կարծիք հայտնեց, որ հայտնիների շուրջ այս աղմուկը բարձրացել է այն բանի համար, որ նրանք դիմեն ոճաբաններին, եւ վերջիններս գումար աշխատեն. «Սակայն դրա համար վատ ուղի են ընտրել քննադատները` վատաբանելով աստղերին»,-ընդգծեց նա: Այնուամենայնիվ, Թինան տեղեկացրեց, որ ինքն ունի մի ոճաբան, որը զբաղվում է իր բեմական զգեստներով. «Իսկ, առհասարակ, ինձ այնքան կիրթ եմ համարում, որ կարծում եմ` առօրյա կյանքում ոճաբանի կարիք չունեմ»,- նշեց նա:

63980569

Իսկ հաղորդավարուհի Դինա Ակոպովնային էլ ամենաշատը զայրացրել է այն, որ բլոգերն ակնարկել է, թե երբ կինը տարիքով է, ճիշտ չէ հագնվել այնպես, ինչպես կհագնվեր, օրինակ, իր դուստրը: «Ես 38 տարեկան եմ, բայց իմ քաշին, մարմնին ու հագուկապին նայողը կարող է կարծել, թե ես 20 տարեկան եմ: Ես դեռ թարմ եմ, կարծում եմ` դա մարդու հոգեվիճակից է կախված: Իսկ ո՞վ գիտի իմ տարիքը…Շատ երգչուհիներ ցուցադրում են իրենց հետույքը, բայց չեն քննադատվում, ինչո՞ւ. որովհետեւ նրանք երեխա չունեն, իսկ ես ունե՞մ: Եթե ես զգամ, որ որեւէ հագուստ ինձ չի սազում կամ վուլգար է դարձնում, պարզապես չեմ հագնի դա»,-մեկնաբանեց Դինան:

dinaakopovnanews

Նա հավելեց, որ ինքը ոճաբան չունի, սակայն հարմար առաջարկների դեպքում աշխատում է ոճաբանների հետ: Փոխարենը հաղորդավարուհին ունի իր սանրվածքով զբաղվող մասնագետ եւ մշտական դիմահարդար: «Իսկ, առհասարակ, ես ինձ շոու-բիզնեսցի չեմ համարում, այնպես որ, թող ինձ հանգիստ թողնեն»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս