
Նախորդ օրվա համեմատ Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանին սեպտեմբերի 4-ի երեկոյան իրավիճակը համեմատաբար քիչ է լարված:
«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ Տավուշի սահմանի ուղղությամբ հատվածաբար կրակոցներ հնչել են, սակայն ոչ նախորդ օրերի ինտենսիվությամբ:
«Ընդհանուր վիճակը նորմալ է, կան կրակոցներ, սակայն իրդարությունը նախորդ օրվա նման լարված չէ», – հայտնեց ՊՆ մամուլի խոսնակը: