Երեկ երկոյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում միջադեպ է տեղի ունեցել մի խումբ քաղաքացիների միջև, որոնց թվում եղել են անաև կանայք: Ականատեսը HayNews .am-ին պատմել է, որ մոմավառության սրահից մի կնոջ դրամապանակ են գողացել, ինչից հետո վերջինս երկու այլ կանանց ուղեկցությամբ դուրս է եկել բակ ու վիճել մի քանի երիտասարդների հետ՝ վերջիններիս մեղադրելով իր դրամապանակը հափշտակելու մեջ: Այս կասկածները հարուցել են տղամարդկանց զայրույթը և թեժ վիճաբանությանը հաջորդել է ծեծկռտուքը: Կանայք ու տղամարդիկ միմյանց քաշքշել, ծեծել են: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու բերման ենթարկել քաղաքացիներին: Ոստիկանությունից ճշտեցինք, որ դրամապանակը դեռ չի հայտնաբերվել: Գործով կատարվում է քննություն:
Ծեծկռտուք եկեղեցու բակում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ