«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել Է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Պարզվում է՝ 2015 ապրիլին հիմնադրամի անունով Հայաստան են ներմուծվել խառը ապրանքներ, որոնք մաքսային ծառայության կողմից վերցվել են ժամանակավոր պահպանման` 4 ամիս ժամկետով:
Սակայն հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը մինչ պահպանման ժամկետի ավարտը ապրանքների մաքսային հայտարարագիրը չի ներկայացրելը: Արդյունքում մաքսային ծառայությունը որոշել է 50 հազար դրամի չափով տուգանել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենին