Լիլուն ներկայացրել է իր Քեզ CD-ն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` Սուրբ Վալենտինի օրը, Լիլուն ներկայացրել է իր նոր` “Քեզ” կոչվող ձայնասկավառակը: Շնորհանդեսին երգչուհին երկրպագուների եւ ընկերների համար մակագրել է իր թվով երրորդ CD-ի առաջին օրինակները, նրանցից էլ ստացել գեղեցիկ ծաղիկներ ու հուշանվերներ: 
 
“Jose” ակումբում կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել երգիչներ Մհերը, Նիկ Էգիբյանը, Վարդան Բադալյանը, “Արմենոիդս” խմբի հիմնադիր, սերիալային դերասան Էդգար Ռոստոմյանը` կնոջ` մոդել Նադեժդա Հովհաննիսյանի հետ, դիզայներներ Գեորգի Հարությունյանը, Արամ Նիկոլյանը եւ ուրիշներ:   
 
“Այս ձայնասկավառակս տարբերվում է նախորդներից իր պրոֆեսիոնալիզմով: Տարեցտարի ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում` էլ ավելի լավ երգեր մատուցելու երկրպագուներիս: Կարծում եմ` ալբոմս հաջողված է: Այն հասցեագրված է յուրաքանչյուր երկրպագուիս,-BRAVO .am-ին ասել է Լիլուն:
 




Լրահոս