ԲՀԿ-Ն ՏԵՐ ՉԿԱՆԳՆԵՑ ԻՆՔՆ ԻՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ էթիկայի հանձնաժողովն իր երեկվա նիստում որոշում է կայացրել, որ անցած նոյեմբերին կոալիցիոն ուժերի պատգամավորների չմասնակցելու պատճառով ԱԺ արտահերթ նիստի չկայանալը էթիկայի նորմի խախտում չէ: Հիշեցնենք, որ այդ հարցով էթիկայի հանձնաժողովին էր դիմել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ուշագրավն այն է, որ երեկ Ռուստամյանի դիմումին դեմ են քվեարկել ոչ միայն հանձնաժողովի կոալիցիոն ներկայացուցիչները, այլեւ ԲՀԿ-ական Վահան Բաբայանը (նկարում), ու սա այն դեպքում, երբ ժամանակին ԲՀԿ-ն եւս արտահերթ նիստ հրավիրողների թվում էր եւ ստորագրել էր այդ նախաձեռնության տակ: Ընդ որում, հանձնաժողովում ԲՀԿ-ականի դիրքորոշումը եղել է որոշիչ, քանի որ հիմա էթիկայի հանձնաժողովը կազմված է 3 իշխանական, 3 ընդդիմադիր եւ 1 այլընտրանքային ուժերի ներկայացուցիչներից (այժմ նախագահում է ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը): «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բաբայանն ասաց, թե Ռուստամյանի դիմումի մեջ իրավական անընդունելի ձեւակերպումներ կան: Իսկ էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ հանձնաժողովն այլեւս իր նպատակին չի ծառայում, քանի որ քվեարկություններն արդեն կանխորոշված են, ու ՀԱԿ-ը ճիշտ կանի՝ քննարկի իր հետագա մասնակցության նպատակահարմարությունը:




Լրահոս