ՄԱԿ-ում շրջանառվել է Ցեղասպանության կանխարգելման հարցերին նվիրված բանաձեւի նախագիծ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը շրջանառել է Ցեղասպանության կանխարգելման հարցերին նվիրված բանաձեւի նախագիծ, որն առաջիկայում ներկայացվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը՝ սեպտեմբերի վերջին, որին մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը: Բանաձեւը միտված է Ցեղասպանության հանցագործության կանխարգելմանն ու դրա վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանը, որի նպատակով դեկտեմբերի 9-ը նախատեսվում է հռչակել Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր:

1948 թվականի դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայի ՄԱԿ-ի կողմից ընդունման օրն է: Բանաձեւը բխում է ՀՀ նախաձեռնությամբ Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անցկացված բանաձեւի դրույթներից, որին համահեղինակ էր դարձել 72 երկիր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս