ԱԺ դահլիճի ՀՀԿ-ական հատվածը «պլյաժ» է հիշեցնում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ դահլիճի ՀՀԿ-ական հատվածը երեկ «պլյաժ» էր հիշեցնում․ սահմանադրական բարեփոխումների թեմայով հրավիրված լսումներին խորհրդարան ժամանած ՀՀԿ-ականների տեսքից տպավորություն էր ստեղծվում, թե լողափից միանգամից շտապել էին նիստերի դահլիճ, ոմանց մուգ արեւայրուքը նույնիսկ անճանաչելի էր նրանց դարձրել: Երեւում էր, սակայն, որ ՀՀԿ-ականները դժվար են հաղթահարում հետարձակուրդային  շրջանը եւ ոչ մի կերպ չեն «վերադառնում» հայաստանյան իրականություն։ Լսումների մեկնարկից շատ չէր անցել, երբ նրանք հերթով, շարքով, կարգով ծլկեցին ԱԺ դահլիճից:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս