«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին 7 ամիսներին արտերկրից Հայաստան ներկրված ավտոմեքենաների ընդհանուր գինը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է կիսով չափ։ Սա ցույց է տալիս, թե ինչ վիճակում է մեր տնտեսությունը։
Եթե անցած տարի նշված ժամանակահատվածում ներկրված ավտոմեքենաների ընդհանուր արժեքը կազմում էր 221,6 միլիոն դոլար, ապա այս տարի այդ թիվը կազմել է 111.8 միլիոն դոլար։ Վերջին 10-15 տարիների ընթացքում ավտոմեքենաների ներկրման ծավալների կտրուկ անկում արձանագրվել է միայն 2009 թվականին։ Այդ տարի ներկրման ծավալների անկումը 58 տոկոս էր։ Բայց այդ տարի Հայաստանում պաշտոնապես արձանագրվեց ավելի քան 14 տոկոս տնտեսական անկում, իսկ այս տարի, ինչպես նշում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ունենք ավելի քան 4 տոկոս տնտեսական աճ։ Ներկրվող մեքենաների ընդհանուր գինը նվազել է ոչ միայն քանակի հաշվին, այլև ներկրվող մեքենաների ավելի ցածր գնի պատճառով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: