ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվել էին, 7 օր անց՝ կիրակի օրը, կրկին հանդիպել են: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նրանք կրկին քննարկել են Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելու հարցը, ինչը որեւէ կերպ ընդունելի չէ Դեմիրճյանի կողմից: Վերջինս ասել է, որ չի ցանկանում կուսակցությունը լուծարել, իսկ Տեր-Պետրոսյանն էլ բացատրել է, որ պետք չէ հրաժարվել ՀԺԿ-ից, պարզապես կարելի է համագործակցել նորաստեղծ ՀԱԿ-ի հետ, որը կփրկվի միայն կուսակցություն դառնալու ճանապարհով. անկուսակցական անհատները կմիավորվեն: Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ, որն ասաց, թե ինքը տեղյակ չէ նշված հանդիպումից. «Իսկ մյուս հարցի հետ կապված՝ ՀԺԿ-ն արդեն իր տեսակետը հայտնել է»:




Լրահոս