Երևան-Մոսկվա քեֆ. ողջ քաղաքական էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մեկնում է Մոսկվա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանն այսօր պատրաստվում է մեկնել Մոսկվա: Սերժ Սարգսյանի պաշտոնական հանդիպումները նախատեսված են երկուշաբթի օրը` սեպտեմբերի 7-ին: Իսկ մինչ այդ նա մասնակցելու է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կազմակերպելիք մեծ խնջույքին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ խնջույքին հրավիրված են եւ մասնակցելու են Հայաստանի բազմաթիվ գործարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ օլիգարխիկ այդ «քեֆին» մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնելու նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու այլ պաշտոնյաներ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս