ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օրերս լուրջ միջադեպ է տեղի ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Բազմասեր Առաքելյանի միջեւ: Մեր տեղեկություններով՝ Բ. Առաքելյանին հանձնարարել են այդ մարզում լուրջ աշխատանք կատարել ՀՀԿ-ին ձայներ ապահովելու համար, եւ Առաքելյանը ջանքեր չի խնայում՝ հանձնարարությունը հավուր պատշաճի կատարելու: Իսկ մարզպետն էլ «խանդով» է վերաբերում նրա աշխատանքին, ինչի պատճառով էլ վերջիններս լեզվակռիվ են ունեցել: Փորձեցինք տեղեկությունը ճշտել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Բ. Առաքելյանից, որն ասաց, թե իրականում նման բան չկա. «Եթե ես ԲՀԿ անդամ եմ, ես ո՞նց կարող եմ ՀՀԿ-ի համար աշխատել, մարզպետի հետ իմ հարաբերությունները շատ լավ են: Մեր մեջ տարաձայնություն չի կարող լինել»:




Լրահոս