«Շանթ 2015» հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությունների շրջանակում այսօր Նուբարաշենի զորավարժանքների համար նախատեսված տարածքում փորձնական վարժություններ են իրականացվում:
Armlur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այնտեղ են գտնվում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և այլ ՊՆ բարձրաստիճան զինվորականներ:
Մեր թղթակիցը հաղորդում է, որ այս պահին այնտեղ ներկա գտնվողների մի խումբը փակ հանդիպում է ունենում վարչապետի հետ, որն ընդունված է այսպիսի իրադրությունների ժամանակ: Այսօր ցուցադրելու են նման իրադրություններում փախստականներին ընդունելու կարգն ու ձևը: