
Հուլիսի 23-ին Գյումրու ոստիկանության Մուշի բաժին հաղորդագրություն էր ստացվել, որ բնակարանից գողություն է արվել: Գողացել էին ավելի քան 700 հազար դրամ արժեցող հեռուստացույցը, ոսկյա զարդեր, նոթբուք և այլ իրեր: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Օգոստոսի 27-ին գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկվել Գյումրու բնակիչներ Մկրտիչ Խեչոյանն ու Վարդան Բաղդասարյանը: Վերջիններս խոստովանել են, որ բնակարանից իրենք են գողություն կատարել: Մկրտիչ Խեչոյանն ու Վարդան Բաղդասարյանը կալանավորված են: