Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում երեկ հանդիպեցին Սերբիայի և Հայաստանի հավաքականները:
Հանդիպման 22-րդ րոպեին ինքնագոլ գրանցվեց Լևոն Հայրապետյանի անվան դիմաց: Երկրորդ խաղակեսի 63-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Ադեմ Լյայիչը`և հանդիպման հաշիվը դարձավ 2:0:
Այս խաղից հետո Սերբիայի և Հայաստանի հավաքականները 1-ական միավորով եզրափակում են I խմբի աղյուսակը:
Սերբիա – Հայաստան` 2:0
Լևոն Հայրապետյան (22, ինքնագոլ), Ադեմ Լյայիչ (63)