ԱՂՋԿԱ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով ծանր վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Վարդան Ղուկասյանի ավագ եղբոր` Գեւորգ Ղուկասյանի որդին՝ Նիկոլայը (Կոլիկ): Նա բժշկական օգնություն ստանալուց անմիջապես հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Ըստ գյումրեցիների՝ ծեծկռտուքի պատճառը Վարդան Ղուկասյանի կրտսեր աղջիկն է, որին «հավանել է» Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի որդին: Սակայն սա ամենեւին էլ դուր չի եկել աղջկա եղբայրներին: Համաձայն այդ զրույցների՝ մանկատան տնօրենի՝ Անահիտ Կարապետյանի որդին ԲՀԿ-ական է, պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մտերիմը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՊՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Կարապետյանն ասաց. «Իմ տղան հեռու է նման բաներից: Նա ամբողջ օրն իմ կողքին է, աշխատում է: Սխալ են Ձեր տեղեկությունները: Ճիշտ է, նա ԲՀԿ-ական է, բայց ոչ մի կապ չունի ՀՀԿ-ականի հետ: Նա բացարձակ ամեն ինչից հեռու է: Եթե իմ տղան լիներ, ես մտահոգված կլինեի ու հաստատ Ձեզ այդ մասին կասեի»: Հավելենք, որ Կոլիկը ոստիկանությանը ցուցմունք է տվել եւ ասել, որ իր գլխին սառույց է ընկել:




Լրահոս