Տաջիկստանի ՆԳՆ հատուկ ջոկատներն ու Ազգային անվտանգության Պետկոմիտեն շարունակում են Ռամիտ կիրճում թաքնված ահաբեկիչների որոնողական աշխատանքները, գրում է ՏԱՍՍ-ը:
Տաջիկստանի ՆԳՆ մամլո ծառայության ղեկավար Ջալոլիդին Սադրիդինովը հայտնել է, որ դեռևս հայտնի չէ, թե քանի ահաբեկիչ է թաքնված կիրճում:
Նա հիշեցրել է, որ «անցած օրերին Վախդատ քաղաքում Տաջիկստանի պաշտպանության նախկին փոխնախարար Աբդուլխալիմ Նազարզոդայի ղեկավարությամբ Ներքին գործերի վարչության ու ՊՆ կենտրոնական շենքի վրա երկու ահաբեկչական հարձակումների արդյունքում զոհվել էր 8 ոստիկան: 9 ահաբեկիչ չեզոքացվել էր, 6-ը՝ ձերբակալվել, իսկ Նազարզոդան իր կողմնակիցների հետ, որոնց թվաքանակն անհայտ է, թաքնվել է Ռամիտի կողմերում»: