ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ողջ օրը, մի տեսանյութ էր հայտնվել համացանցում, որտեղ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վիճաբանում են մի սփյուռքահայի հետ: Տեսանյութում երեւում է, որ ոստիկանները կանգնեցրել են սփյուռքահային եւ պահանջում են նրա մեքենայի փաստաթղթերը: Իսկ սփյուռքահայը նկարահանում է գործընթացն ու պահանջում բացատրել, թե ինչի համար են ցանկանում տուգանել: Կադրերից հասկացվում է, որ ՃՈ աշխատակիցն արգելում է իրեն նկարահանել ու այնքան է վրդովվում, որ սկսում է գոռգռալ քաղաքացու վրա, թե՝ «պահի՛, թե չէ կջարդեմ»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հետ՝ պարզելու, թե արդյոք պատժվել են ՃՈ այդ աշխատակիցները: «Համացանցում հայտնված տեսանյութի հետ կապված հայտնում եմ, որ դա մոտավորապես մեկուկեսից-երկու տարվա վաղեմություն ունեցող տեսանյութ է, իսկ այնտեղ երեւացող ոստիկանները երկուսն էլ չեն աշխատում ՃՈ-ում: Ծառայությունից նրանք հեռացվել են: Իսկ արդյոք հեռացվել են այդ տեսանյութի պատճառով, թե ոչ՝ չեմ կարող ասել: Իրենք այս պահին չեն աշխատում»,-ասաց ՃՈ պետը:




Լրահոս