
Հայաստանում շարունակվում են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարային զորավարժությունները: «Նուբարաշեն»-ում այսօր փախստականների համար պայմանական ճամբար են խփել։
Այժմ, սցենարի համաձայն իրենք իրենց դժգոհությունն են ներկայացնում կառավարության անդամներին: Փախստականներին են այցելել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և այլք:
Փախստականներն իրենց բողոքը ներկայացրեցին կառավարության ներկայացուցիչներին: Նրանցից մեկը նշեց. «Մեր Աստվածը մեզ այստեղ բերեց, ձեր Աստվածը չի ուզում հաց տա», ինչին ի պատասխան Շավարշ Քոչարյանը նշեց. «Ձեր Աստվածը բերել է, թող ինքն էլ հաց տա»: