Գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնների հանդիպումը, ուր ժամանել էր նաև գործող ուկրաինացի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն, վերջինիս համար կանխատեսելի կերպով է սկսվել. նրան գտել է Շեննոն Բրիգսը, ով ընդհատել է Վլադիմիրի զրույցը Էվանդեր Հոլիֆիլդի ու Մայքլ Մուրերի հետ ու պահանջել իր հետ մենամարտել, իսկ այնուհետև անգամ փոքրիկ ծեծկռտուք է կազմակերպել, որի ժամանակ Վլադիմիր Կլիչկոն քաշել է նրա մորուքից:
Հիշեցնենք, որ Բրիգսը բազմիցս փորձել է կեղտոտ մեթոդներով մենամարտի հրահրել ուկրաինացի չեմպիոնին:
Մեկ անգամ Բրիգսը ներխուժել էր ռեստորան, որտեղ ճաշելիս է եղել Կլիչկոն, նստել է նրա սեղանի մոտ, սկսել նրան վիրավորել ու ուտել չեմպիոնի ափսեից:
https://www.youtube.com/watch?v=Ep4Vez75AL4
Բրիգսն մի անգամ նույնիսկ Վլադիմիր Կլիչկոյին ջուրն է նետել, երբ վերջինս զբաղվել է թիավարությամբ:
Բրիգսն անգամ մարզումների ժամանակ ներխուժել է Կլիչկոյի մոտ , որտեղ փորձել է ուկրաինացի բռնցքամարտիկի հետ ծեծկռտուք սարքել: