Վաղը Եվրանեսթի հայկական պատվիրակության անդամները մեկնելու են Թիֆլիս՝ մասնակցելու փետրվարի 13-15-ը կայանալիք Եվրանեսթի քաղաքական հանձնաժողովի նիստին: Վերջինիս օրակարգում ընդգրկված է «Արեւելյան գործընկեր երկրներում անվտանգության խնդիրները եւ մարտահրավերները» զեկույցը, որտեղ անդրադարձ կա նաեւ տարածաշրջանի հակամարտություններին, այդ թվում՝ ԼՂ խնդրին: Մեր տեղեկություններով՝ զեկույցի վերաբերյալ հայկական պատվիրակությունը բազմաթիվ վերապահումներ ու առաջարկներ ունի: Թիֆլիս կատարելիք այցի ժամանակ հայկական պատվիրակության անդամները հանդիպելու են նաեւ Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու եւ վարչապետ Բ. Իվանիշվիլու հետ:
ՆԱԵՎ ԼՂ ՀԱՐՑԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ