«Ռ.Վ գազ» ՍՊԸ-ի գազալցակայանը, որը գտնվում է Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին, արդեն մի քանի օր է, ինչ չի գործում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց «Ռ.Վ գազ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Մխիթարյանը: Պատճառը փետրվարի 5-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում հնչած կրակոցներն են. գազալցակայանի սեփականատեր Մխիթարյանը Աշտարակ քաղաքի ԳԳՄ-ի տեսուչների հետ վիճաբանել է գազի պարտքի շուրջ:
Երեկ տեղեկացանք, որ Ռաֆայելն ամեն կերպ փորձել է զրուցել Աշտարակի ԳԳՄ-ի տնօրեն Ռուբեն Հայրապետյանի հետ` փորձելով համաձայնության գալ ու նոր պայմանագիր կնքել՝ պարտքը մարելու համար, սակայն Հայրապետյանը չի համաձայնել:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ռ. Հայրապետյանի հետ, որն ասաց, թե ոչինչ չի կարող անել: Ռ. Մխիթարյանը թող մարի 4 մլն պարտքը, եւ նոր ԳԳՄ-ն իրեն գազ կմատակարարի: Նշենք նաեւ, որ Մխիթարյանը պատրաստվում է խնդրանքով դիմել Սերժ Սարգսյանին՝ իրեն օգնելու եւ խնդրին լուծում տալու համար:
ՓԱԿՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ