
Ադրբեջանի Շեքիի շրջանում ուժեղ երկրաշարժի հետևանքով մեծ ճեղքեր են գոյացել ավելի քան 200 շենքերի վրա: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Շեքի քաղաքի իշխանություններին:
Քաղաքապետ Զիա Վելիևի խոսքերով՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել, և այժմ հետազոտություններ են իրականացվում:
«Գյուղերում ու քաղաքներում ուսումնասիրվում են տները, որոշվում է վնասի չափը, որը հասցվել է բնակելի տներին: Երկրաշարժի հետևանքով մի շարք բնակավայրերի որոշ տներում ճաքեր են առաջացել, սակայն ամբողջությամբ փլուզումներ չկան: Սրա հետ մեկտեղ որոշ դպրոցներ ու մանկապարտեզներ վթարային վիճակում են հայտնվել»,- նշել է Վելիևը: