Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երեկ դատարան էր ներկայացել մեկ այլ փաստաբանի՝ Գեորգի Գուլքանյանի հետ, որը շարունակեց ներկայացնել երկրորդ պաշտպանի՝ Կարեն Ղազարյանի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր Կարեն Ղազարյանի՝ դատախազին բացարկ հայտնելու ժամանակ համակարգչի անջատվելու պատճառով:
Գեորգի Գուլքանյանն ասաց, որ նախաքննությունը կատարվել է թերի, աղաղակող խախտումներ են թույլ տրվել, եւ քննիչի գործողությունները բողոքարկվել են դատախազին, սակայն դատախազը պատշաճ հսկողություն չի կատարել: Մասնավորապես, ըստ պաշտպանի, հիվանդանոցում այդ գործով տուժող «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ նախագահ Սենիկ Ջուլհակյանը հայտարարել էր, թե վնասվածքը ստացել է մատները դռան արանքում մնալու հետեւանքով: Սակայն, պաշտպանական կողմի կարծիքով, չեն հարցաքննվել բուժանձնակազմը, ինչպես նաեւ դեպքի ընթացքը տեսանկարահանողները: Պաշտպանի կարծիքով՝ մեղադրանքը պաշտպանող Էյամջյանը բարձրակարգ դատախազ է եւ այդ գործով չի կարող անաչառ լինել, քանի որ պետք է ամեն գնով պաշտպանի մեղադրանքը:
ԹԵՐԻ ԵՆ ՔՆՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ